ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Արցախում կորած համարվող տղամարդը հայտնաբերվել է, հայտնում է Արցախի ՆԳՆ մամուլի բաժինը։
Երեկ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն.Մ.–ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել։
«Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 22-ին ժամը 08:30-ի սահմաններում վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ երեկ հայտնում էին, որ նա զբաղվում է անասնապահությամբ և կորած անասուններին փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ։