Կիլիան Մբապեն կարող է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ. ԶԼՄ

Ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն. Արխիվային լուսանկար
Հայտնի ֆուտբոլիստը նախկինում հրաժարվել էր ՊՍԺ-ի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակից։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ նա տեղափոխվելու է «Ռեալ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն կարող է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, հայտնում է The Times-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնության են եկել, ըստ որի հարձակվողի հեռանալու դեպքում ակումբը կստանա դրամական փոխհատուցում։ Բանավոր համաձայնությունը հաջորդել է Մբապեի և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի խոսակցությունը։
Բանակցությունների արդյունք կարող է լինել 24-ամյա ֆուտբոլիստի հետ նոր երկարաժամկետ պայմանագրի ստորագրումը։
Ըստ նոր պայմանների՝ ակումբը կստանան 150 միլիոն ֆունտ ստեռլինգի մասնակի փոխհատուցում, եթե Մբապեն հեռանա:
Նախկինում Մբապեն հրաժարվել էր ՊՍԺ-ի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակից։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ նա տեղափոխվելու է «Ռեալ»։
Մբապեն ՊՍԺ-ին միացել է 2017 թվականին։ Ակումբի կազմում հարձակվողը դարձել է Ֆրանսիայի հնգակի չեմպիոն, երեք անգամ նվաճել Ֆրանսիայի գավաթը։ Ֆրանսիայի հավաքականի հետ նա 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 2022 թվականին՝ փոխչեմպիոն։