Իտալական Էլբա կղզում բռնկված անտառային հրդեհների պատճառով ավելի քան 700 մարդ է տարհանվել

Նախնական հաշվարկներով` հրդեհը ոչնչացրել է 14 հեկտար տարածք, իսկ կրակը հասել է առնվազն երեք տան մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Իտալական Էլբա կղզում բռնկված անտառային հրդեհների պատճառով անցած գիշեր տարհանվել է ավելի քան 700 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով la Nazione թերթին։
Հրդեհը բռնկվել է Ռիո քաղաքի մոտ՝ կղզու արևելյան ծայրամասում։ Փոխքաղաքապետ Սառա Կարաչիի խոսքով՝ տարհանվել են տեղի զբոսաշրջային վայրերի հյուրերը և որոշ քաղաքացիների, որոնք որպես նախազգուշական միջոց` լքել են իրենց տները:
Անտառային հրդեհներ ԱՄՆ Հավայի նահանգում. զոհերի ռեկորդային թիվ է գրանցվել
Հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են այսօր առավոտյան, երբ 14 հրշեջ խմբեր լաստանավով ժամանել են կղզի: Գիշերը հրշեջ ավիացիայի թռիչքներին խոչընդոտել է մթությունը։ Բռնկումների տարածմանը նպաստել է ուժեղ քամին, սակայն առավոտյան ժամը 7-ի դրությամբ իրավիճակը դարձել է վերահսկելի։
Նախնական հաշվարկներով` հրդեհը ոչնչացրել է 14 հեկտար տարածք, իսկ կրակը հասել է առնվազն երեք տան մոտ։
Էլբա կղզում հրդեհը բռնկվել է անոմալ շոգի երկրորդ ալիքի ֆոնին: Այսօր կղզում սպասվում է 34 աստիճան տաքություն, շոգը կթուլանա միայն հաջորդ շաբաթվա սկզբին։
Հունաստանում անտառային հրդեհների նոր խոշոր օջախներ են առաջացել