Ինչի մասին է Բելգիայի ԱԳ նախարարը խոսելու ադրբեջանցի գործընկերոջ հետ

Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը Երևանում
Բելգիան կարծում է, որ անհրաժեշտ է փորձագետների հանձնաժողովներ ստեղծվեն, որոնք կներգրավվեն բանակցություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Բելգիան թե՛ Երևանում, թե՛ Բաքվում նույն դիրքորոշումն է առաջ տանելում` ամենակարևորը ստեղծված փակուղուց դուրս գալն է։ Երևանում ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը։
«Այս փակուղին արդեն շատ երկար է տևում։ Որպեսզի հումանիտար վիճակը բարելավվի, և Ղարաբաղում ապրող հայ բնակչության կյանքի պայմանները բալերավվեն...դա հրադադարի համաձայնության մաս է կազմում, և մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ` լինի դա Վաշինգտոնում, թե այլ վայրում»,– նշեց Բելգիայի նախարարը։
Նա հիշեցրեց, որ Բելգիան ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համարձակ հայտարարությունը, որով նա ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Նա կոչ արեց Ադրբեջանի բարձր իշխանություններին նույնկերպ վարվել։
«Այսօր տարբեր ֆորմատներ են գործում, տարբեր երկրներ են ներգրավված բանակցություններում` Ռուսաստան, Իրան, ԱՄՆ, Եվրամիություն։ Ամենաբարձր մակարդակով բանակցությունները չեն պակասում, պակասում է դրանք տեղում իրականացնելու կամքը։ Ահա թե ինչու դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ մենք ընդգծել ենք փորձագետների հանձնաժողովների ներկայության անհրաժեշտությունը։ Այս մասին ես Բաքվում ևս կխոսեմ, որոնք կկարողանան վերջ տալ թշնամանքին և երկու ժողովուրդների միջև իրական հաշտեցման, վստահության հաստատման հնարավորություն կտան»,– ասաց նախարար Լահբիբը։
Նա հավելեց, որ Բելգիան` որպես ԵՄ ակտիվ անդամ և շուտով նաև Եվրամիության խորհրդի նախագահող երկիր ամրապնդելու և ավելացնելու է նաև իր մասնակցությունն այս բոլոր գործընթացներին, այդ թվում` դեսպանության միջոցով։