ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռենա Բիթերին, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
«Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ են արձանագրել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է կատարվել հյուպատոսական բնույթի մի շարք հարցերի՝ երկուստեք կարևորելով փոխադարձ աջակցության ցուցաբերումը:
Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հյուպատոսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռենա Բիթերին
© Photo : official site of MFA of RA