Էրդողանն անձամբ կգնա Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու. կքննարկվի հացահատիկի գործարքը. ԶԼՄ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Պուտինի և Էրդողանի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Ըստ թուրքական նախագահական աղբյուրի՝ Էրդողանի այցը կարևորագույն քայլ կլինի «հացահատիկային միջանցքի» մասին համաձայնագրի իրականացման շարունակության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «հացահատիկի գործարքի» վերաբերյալ բանակցություններ վարելու համար։ Այս մասին գրում է Yeni Şafak թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրները:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ Պուտինը կարող է հանդիպում անցկացնել իր թուրք գործընկերոջ հետ, սակայն ժամկետները հայտնի չեն:
«Նախագահական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նախագահ Էրդողանի առաջիկա այցը Ռուսաստան վճռորոշ նշանակություն ունի համաձայնության հասնելու համար։ Թուրքիան առանց Ռուսաստանի նոր երթուղին համարում է «անառողջ»։ Թուրքիայի նախագահի խորհրդական Ակիֆ Քըլըչը մեկնում է Ուկրաինա, իսկ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ինչպես սպասվում է, կայցելի Ուկրաինա և Ռուսաստան», - հայտնել է պարբերականը։
Մյուս կողմից` Էրդողանը Պուտինի հետ հանդիպում է նախատեսում Ռուսաստանում։ Ըստ նախագահական աղբյուրների՝ Էրդողանի այցը կարևորագույն քայլ կլինի «հացահատիկային միջանցքի» մասին համաձայնագրի իրականացումը շարունակելու համար։