ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները Բրյանսկի մարզի Կլիմովսկի շրջանում կանխել են ուկրաինացի դիվերսանտների հարձակումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազին։
«Այսօր ուկրաինացի դիվերսանտները փորձել են ճեղքել Կլիմովի շրջանի պետական սահմանը։ Հարձակումը հետ է մղվել Բրյանսկի մարզում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության ստորաբաժանումների, պաշտպանության նախարարության, Բրյանսկի մարզում Ռոսգվարդիայի վարչության հատուկ ստորաբաժանումների համակարգված և հերոսական գործողությունների շնորհիվ», - ասել է նահանգապետը։
Նրա խոսքով՝ այժմ ընթանում են խաղաղ բնակիչների անվտանգության ապահովման միջոցառումներ: