ԲՐԻԿՍ-ի երկրներում ապադոլարականացման գործընթացն օբյեկտիվ է և անդառնալի․ Պուտին

ՌԴ ղեկավարի խոսքով՝ աշխարհում առկա բարդ և համալիր խնդիրները ստիպված են լուծել ֆոնդային, արժութային, էներգետիկ և պարենային շուկաների ավելի ու ավելի խորացող անկայունության ֆոնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Աշխարհում զգալի գնաճային ճնշումը պայմանավորված է որոշ երկրների անպատասխանատու պահվածքով։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԲՐԻԿՍ գործարար համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
Պետության ղեկավարի խոսքով՝ աշխարհում առկա բարդ և համալիր խնդիրները ստիպված են լուծել ֆոնդային, արժութային, էներգետիկ և պարենային շուկաների ավելի ու ավելի խորացող անկայունության ֆոնին:
«Ինֆլյացիոն զգալի ճնշման պայմաններում, որն առաջացել է, ի թիվս այլ բաների, մի շարք երկրների անպատասխանատու գործողություններից՝ ուղղված համավարակի հետևանքները հարթելու լայնածավալ առաքելությանը, ինչը հրահրում է մասնավոր և պետական պարտքի կուտակումներ»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ ԲՐԻԿՍ-ում թափ է հավաքում ապադոլարականացման անշրջելի, օբյեկտիվ գործընթացը։ Բացի այդ, Ռուսաստանն իր տրանսպորտային և լոգիստիկ հոսքերն ակտիվորեն վերաուղղում է դեպի հուսալի գործընկերներ, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի երկրներ:
«ԲՐԻԿՍ-ում համատեղ մեկնարկում են նոր ենթակառուցվածքային և ներդրումային նախագծեր, աճում են ապրանքային փոխանակումները, ընդլայնվում են ոլորտային շփումները»,- նշել է Պուտինը:
Պուտինը գնահատել է Ռուսաստանի տնտեսության վիճակը
ՌԴ նախագահը տրամաբանական է համարում այն փաստը, որ «հնգյակի» փոխգործակցության առաջնահերթություններից մեկն է դարձել փոխկապակցվածության ամրապնդումը, նոր կայուն տրանսպորտային մայրուղիների ստեղծումը:
Խոսելով հացահատիկի գործարքի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ դրա պայմաններից, որոնք վերաբերում էին համաշխարհային շուկաներ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանման պատժամիջոցների չեղարկմանը, ոչ մեկը չի իրականացվել:
«Ռուսաստանի հանդեպ պարտավորություններն այդ առումով պարզապես անտեսվել են։ Նրանք խոչընդոտեցին նույնիսկ եվրոպական նավահանգիստներում արգելափակված հանքային պարարտանյութերի անհատույց փոխանցմանը մեր կողմից, չնայած խոսքը զուտ մարդասիրական ակցիայի մասին էր, որի վրա սկզբունքորեն ոչ մի պատժամիջոց չպետք է տարածվի»,-ասել է Պուտինը։
Ընդ որում, նրա խոսքով, անհատույց հիմունքներով հացահատիկի մատակարարման շուրջ աֆրիկացի գործընկերների հետ բանակցություններն ավարտվում են, որոշում է կայացվել աֆրիկյան վեց երկրներին 25-50 հազար տոննա հացահատիկ ուղարկել: