Արտաշատում 42–ամյա տղամարդը 17–ամյա տղայի ձեռքից դանակը խլել և խփել է նրա որովայնին

42-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Արտաշատում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 21-ին` ժամը 20.00-ին, շտապօգնությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցի հասցեներից մեկում դանակահարություն է եղել»,–հայտնում է ոստիկանությունը։
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Ներսիսյան և Օրբելու փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանին դանակով խփել է 42-ամյա համաքաղաքացու ձեռքին, նա էլ դանակը խլել և խփել է պատանու որովայնին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ պատանուն պատճառվել էր կտրած-ծակած թափանցող վնասվածք:
Դանակահարություն Սևանա լճի լողափում. 17-ամյա տղան ձերբակալվել է
Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 42-ամյա տղամարդը ներկայացել է բաժին:
Նա ձերբակալվել և ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: