Անտառային հրդեհ Հունաստանի հյուսիս-արևելքում. 18 մարդ է մահացել

Հունաստանի ոստիկանության ղեկավարությունն աշխատանքներ է տանում տարերային աղետի զոհերին ճանաչելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հունաստանի հյուսիս-արևելքում բռնկված անտառային հրդեհի հետևանքով 18 մարդ է զոհվել, հնարավոր է՝ ապօրինի ներգաղթյալներ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ արտակարգ ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնել է հրշեջ ծառայության մամուլի քարտուղարի տեղակալ Իոանիս Արտոպիոսը։
Իտալական Էլբա կղզում բռնկված անտառային հրդեհների պատճառով ավելի քան 700 մարդ է տարհանվել
Ալեքսանդրուպոլիսի շրջանում օգոստոսի 19–ից ուժեղ անտառային հրդեհ է մոլեգնում։ Կրակը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել։
«Ալեքսանդրուպոլիսում բռնկված հրդեհի ժամանակ Ավանտաս շրջանի հրշեջ բրիգադի աշխատակիցները շինություններից մեկի մոտ 18 մարդու դի են հայտնաբերել։ Հաշվի առնելով, որ մոտակա շրջաններից ոչ մի հաղորդագրություն չի ստացվել բնակիչների անհետացման կամ կորչելումասին, հիմա ծառայությունները փորձում են պարզել՝ արդյոք նրանք անօրինական ճանապարհով երկիր մտած մարդիկ են», - հայտնել է Արտոպիոսը։
Նրա խոսքով՝ երկուշաբթի այդ շրջանում արտակարգ ծառայությունների 112 հեռախոսահամարով տարհանման մասին հաղորդագրություններ են ուղարկվել: Ծանուցումները փոխանցվել են նաև այդ շրջանում գտնվող արտասահմանյան ցանցերի բջջային հեռախոսներին։
Կանադայի երկինքը հրդեհներից կարմրել է
Հունաստանի ոստիկանության ղեկավարությունն արդեն խումբ է գործի դրել աղետի զոհերին ճանաչելու նպատակով։