Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարությունն օրվա մեջ 3–րդ անգամ է հերքում Ադրբեջանի տարածած կեղծ լուրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 22-ին` ժամը 12։00-ից 12։25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:
Նշենք, որ սա այսօրվա ընթացքում արդեն 3–րդ ապատեղեկատվությունն է, որ տարածում է ադրբեջանական կողմը։
Ադրբեջանի ՊՆ–ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ