ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 22- ին, ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի և Մարտունու շրջաններում խախտել է հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հակառակորդը կիրառել է հրաձգային զենք։
Հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Նշենք, որ տեղեկատվական հենք նախապատրաստելով հետագա սադրանքների համար` Ադրբեջանին պաշտպանական գերատեսչությունը երեկ երեկոյան հայտնեց, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ժամը 19:45-ի սահմաններում, Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում։ Տեղեկությունը հերքվեց Արցախի ՊԲ–ի կողմից։