Ադրբեջանի ՊՆ–ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները երեկ ժամը 22:50-ից մինչև օգոստոսի 22-ի 02.05-ը չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի ՊՆ–ն կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 21-ին՝ ժամը 22:50-ից մինչև օգոստոսի 22-ի 02.05-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–հայտնում են ՊՆ–ից:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԶՈւ կրակոցի հետևանքով Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի մարտական հենակետերից մեկում ժամկետային զինծառայող է զոհվել։
Այսօր էլ` ժամը 06:00-ից 07։00֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Արցախի Մարտակերտի և Մարտունու շրջաններում է խախտել հրադադարը։