ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ու Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև անվտանգության հարցերի շուրջ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները: