ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հայտնել է, որ իրենից անկախ պատճառներով այսօր առավոտյան սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և բացթողման համար, չվերթների մի մասն ուղղվել է այլ օդանավակայաններ:
«Օդանավակայանից անկախ պատճառներով «Վնուկովո»-ում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և բացթողման համար։ Անվտանգության նկատառումներից ելնելով ՝ ժամը 6.25 - ից չվերթների մի մասն ուղղվել է այլ օդանավակայաններ», - հայտնել են ՌԻԱ Նովոստիին։
Նմանատիպ որոշում է կայացրել նաև «Դոմոդեդովո» օդանավակայանը։