Վաղը Հայաստան կժամանի Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը

Հաջա Լահբիբը. Արխիվային լուսանկար
Նա կհանդիպի ՀՀ ԱԳ նախարարի, ՀՀ վարչապետի ու ՀՀ ԱԺ նախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Վաղը` օգոստոսի 22-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը:
Նախատեսվում է Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների հանդիպում, որին էլ կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:
Այցի շրջանակներում Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: