Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանում է տեղի ունեցել

Օգտատերերի մեծ մասը բողոքում է բջջային հավելվածի թերի աշխատանքից և ինտերնետ կապի բացակայությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Մասշտաբային խափանում է նկատվում Telegram մեսենջերում։ Այդ մասին տեղեկացնում է DownDetector-ը, որը մասնագիտացված է հայտնի համակարգերի տվյալների վերլուծության մեջ:
Հավելվածի աշխատանքի վերաբերյալ զանգվածային բողոքները սկսել են ստացվել այսօր երեկոյան։ Օգտատերերի մեծ մասը դժգոհում է բջջային հավելվածի թերի աշխատանքից և ինտերնետ կապի բացակայությունից։
Դատելով այդ տեղեկության հրապարակման պահին եղած բողոքներից՝ եղած խնդիրների կեսից ավելին՝57%–ը, կապված է բջջային հավելվածի օգտագործման հետ: Օգտատերերի ևս 40%–ը բողոքել է սերվերի հետ կապի խափանումներից, իսկ 3%–ը հայտնել է Telegram-ի առցանց տարբերակի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին:
Ինչպես լրատվական ալիք ստեղծել և առաջ մղել Telegram–ում. գաղտնիքները՝ SputnikPro–ում
Նրանք նշել են, որ խնդիրներ են նկատվում Telegram բջջային հավելվածում, իսկ դեսքթոփային տարբերակը շարունակում է կայուն աշխատել։