ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Ռոսսելխոզնադզորն արգելել է Նոր Զելանդիայից կորիզավոր և սերմավոր պտուղների մատակարարումը Ռուսաստան: Նման որոշման պատճառ է դարձել դրանցում շագանակագույն մոնիլիոզ փտածության հայտնաբերումը, որը կարանտինային է ԵԱՏՄ-ի համար։ Տեղեկությունը հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը:
Եթե հիվանդությունը հասնի Ռուսաստան, բերքի կորստի և վնասատուների դեմ պայքարի հետևանքով տնտեսական վնասը կարող է հասնել ինը միլիարդ ռուբլու: Սունկը ախտահարում է խնձորը, տանձը, կեռասը, բալը, խնձորը, նեկտարինը, դեղձը, շլորը, սալորը, մուշմուլան, սերկևիլը, ալոճը, հոնը և խաղողը։
Հարուցիչը ծաղիկների և տերևների այրվածք է առաջացնում, ինչը նվազեցնում է բույսերի արտադրողականությունը, իսկ վարակված պտուղները փտում և մումիֆիկացվում են։
Լուրջ գործոն է նաև երկար լատենտային ժամանակահատվածը, երբ վարակված պտուղները ոչ թե անմիջապես են փտում, այլ միայն պահեստավորման, տեղափոխման ժամանակ կամ արդեն վերջնական սպառողի մոտ: