Կկայանա Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մամուլի ասուլիսը

Արա Աբրահամյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի հիմնադիր Արա Աբրահամյանի մամուլի ասուլիսը:
Sputnik
Ասուլիսի ընթացքում Աբրահամյանն անդրադարձ կկատարի Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը և դրա շուրջ ստեղծված իրավիճակին: Կխոսի նաև տարածաշրջանին առնչվող այլ խնդիրներից:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։