ՌԴ պահեստային օդանավակայանները 47 չվերթ են ընդունել սահմանափակման պատճառով. «Ռոսավիացիա»

Արխիվային լուսանկար
Թռիչքների սահմանափակումները են եղել այսօր առավոտյան Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների պատճառով 45 ուղևորատար և երկու բեռնատար ինքնաթիռի չվերթ է տեղափոխվել ՌԴ պահեստային օդանավակայաններ։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսավիացիան»:
Նշենք, որ այսօր առավոտյան սահմանափակվել էին «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքները։
«45 ուղևորատար և երկու բեռնատար չվերթ ուղղվել են Նիժնի Նովգորոդի, Կազանի և Սանկտ Պետերբուրգի պահեստային օդանավակայաններ։ Օդային տարածքի օգտագործման սահմանափակումների վերացումից հետո բոլոր չվերթների ուղևորները կտեղափոխվեն նշանակման օդանավակայաններ», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները և օդանավակայանների աշխատակիցները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:
Մոսկվայի ժամանակով 09:00-ի դրությամբ բոլոր օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով: