Լոռիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Լոռիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզում կասեցվել է ձեռնարկատեր Արայիկ Բարոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, Սարչապետ համայնք) արտադրական գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Կաթնամթերքի արտադրամասը
Նշվում է, որ Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում այդ կազմակերպությունում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Մասնավորպես՝
արտադրական շինությունների հատակի պատրաստված չի եղել անջրանցիկ նյութերից, որոնք հեշտորեն լվացվում և, անհրաժեշտության դեպքում, ախտահանվում են,
արտադրամասը չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան, լվացարան և սանհանգույց:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: