ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլիին, նրա հետ քննարկել Ուկրաինայի հակամարտությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով AFP-ին։
Ընդունելության մասին առանց մանրամասների նշվում է կաթոլիկ եկեղեցու հայրապետի կայքում։
Միլին լրագրողներին ասել է, որ խոսել են Ուկրաինայի մասին։
«Նրա համար շատ հետաքրքիր էր լսել իմ դատողությունները պատերազմի վիճակի մասին…և մարդկային ողբերգության, որը ծավալվում է Ուկրաինայում»,-ասել է գեներալը։
Ուկրաինային ռազմական մատակարարումներ կազմակերպելուց բացի, Միլին ավելի վաղ հրապարակավ հանդես էր եկել հակամարտության դիվանագիտական կարգավորման ուղիների որոնման օգտին, իսկ Հռոմի պապը պարբերաբար կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը: