Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 1 շաբաթում 8-ով ավելացել է

Լաբորատոր փորձաքննություն. Արխիվային լուսանկար
Կարմրուկով վարակվածներից 3-ը հոսպիտալացվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 1 շաբաթում ութով ավելացել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկոման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 392-ի։ Այս շաբաթ հոսպիտալացվել է 3 քաղաքացի։ 243 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 275-ը երեխաներ են, 117-ը` մեծահասակներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի դրությամբ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել էր 384-ի։