Երևանում փոշու ամպեր առաջացրած շինարարները պետք է տուգանվեն. Ավինյան

Արխիվային լուսանկար
Քանաքեռ-Զեյթունում փոշու ամպեր առաջացրած շինարարական ընկերությանը տրվել է նախազգուշացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Երևան քաղաքում շինարարության հետևանքով առաջացած փոշու ամպերի հետ կապված ցանկացած ահազանգից հետո պետք է գնալ տվյալ տարածք և արձանագրություններ կազմել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավանիյանը։
Նա անդրադարձավ Քանաքեռ-Զեյթունում կուտակված փոշու ամպերին, հասկանալու համար, արդյոք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը այդ դեպքով վարչարարություն իրականացրել է, թե ոչ։
Նրան տեսչական մարմնից զեկուցեցին, որ շինարարական ընկերությանը տրվել է նախազգուշացում, այսօր ևս այցելելու են նշված տարածք։
Ավինյանը վրդովվեց նման պատասխանից ու նշեց, որ եթե տեսանյութն արդեն տարածվել է և հասանելի է դարձել իրեն, դա նշանակում է, որ տեսչական մարմինը պետք է գնացած և տուգանած լիներ տվյալ շինարարին։
Հիշեցնենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնելով Երևանում նախորդ շաբաթվա մթնոլորտային օդի որակը, հայտնել էր, որ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։