Բրիտանիայի ԱԳՆ–ն պաշտոնյաներին արգելել է ՉԺՀ–ն և ՌԴ–ն «թշնամական պետություն» անվանել. ԶԼՄ

Նորամուծությունը քննադատության առարկա է դարձել պաշտոնյաների կողմից, նրանցից մեկն այդ միջոցը արտասովոր է որակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը կառավարության պաշտոնյաներին արգելել է կիրառել «թշնամական պետություն» արտահայտությունը` մտավախություն ունենալով, որ «կնեղացնեն Չինաստանին»։ Այդ տերմինով իշխանություններն այլևս չպետք է կոչեն նաև ՌԴ–ն, ԿԺԴՀ–ն և Իրանը։ Այս մասին հայտնում է բրիտանական Times թերթը` հղում անելով իր աղբյուրներին։

«Փաստացի արգելել են կիրառել այս արտահայտությունը կառավարական փաստաթղթերում, էլեկտրոնային փոստով ու WhatsApp–ով պետական ծառայողների, նախարարների և խորհրդականների միջև ներքին հաղորդագրությունների փոխանակման ժամանակ», – ասվում է նյութում։

Թերթի տվյալներով` «թշնամական պետություն» արտահայտության կիրառման պատճառով ԱԳՆ–ն վերջերս մերժել է պաշտոնյաներից մեկի ներկայացրած փաստաթուղթը։
«Պետություններն իրենց էությամբ թշնամական չեն լինում, պարզապես նրանք թշնամական գործողություններ են կատարում», –ասվում է ԱԳՆ–ի պարզաբանման մեջ։
Եվրոպական պահեստների զենքը հենց ՌԴ–ի դեմ պայքարի համար էր. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Ինչպես ընդգծում է թերթը, այս քայլը Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները բարելավելուն ուղղված ջանքերի մի մասն է, միևնույն ժամանակ այն տարածվում է նաև այլ պետությունների վրա։ Մասնավորապես, թերթի տվյալներով, այս միջոցառումը ենթադրում է, որ կառավարությունն այլևս «թշնամական պետություն» չի անվանելու նաև Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը։
Բացի այդ, թերթի տեղեկություններով, պաշտոնյաները խմբագրել են նախորդ կառավարությունների օրոք հրապարակված փաստաթղթերը և «թշնամական պետություններ» արտահայտությունը փոխարինել «թշնամական դերակատարներ» արտահայտությամբ, իսկ «թշնամական պետական գործունեություն» արտահայտությունը` «պետական սպառնալիքներով»։
ՌԴ–ն պատժամիջոցներ է սահմանել 39 բրիտանացու նկատմամբ, նրանց թվում է նախկին վարչապետը
Թերթի աղբյուրի համաձայն` ԱԳՆ–ի խնդրանքը կապված է «թշնամական պետություն» տերմինի «իրավաբանական երկիմաստության» հետ, այն դեպքում, երբ «թշնամական դերակատարները» կառավարությանն ավելի լավ «իրավական հիմք են» տալիս։
Պարբերականի տվյալներով` նորամուծությունը քննադատության է արժանացել պաշտոնյաների կողմից, նրանցից մեկն այն անվանել է «արտասովոր» միջոց և ասել, որ կառավարությունում դա տարակուսանք է առաջացրել։