Բելառուսի նախագահը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսին ծննդյան առիթով

Ալեքսանդր Լուկաշենկո. Արխիվային լուսանկար
Լուկաշենկոն կաթողիկոսին մաղթել է քաջառողջություն, վստահություն վաղվա օրվա նկատմամբ և անսպառ եռանդ ծառայության մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին ծննդյան օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Շնորհավորական նամակում ասվում է, որ Բելառուսում մեծ հարգանքով են վերաբերվում քրիստոնեության մեջ ամենահին Հայ առաքելական եկեղեցուն, որն իր յուրահատուկ ավանդույթները պահպանում է արդեն 2 հազար տարի:
«Նախնիների հավատը միշտ եղել և մնում է անսասան հոգևոր ուղեցույց և՛ հայերի, և՛ բելառուսների համար, ամրապնդում է նրանց անկեղծ բարեկամությունն ու փոխըմբռնումը։ Համոզված եմ, որ ձեր անձնուրաց լուսավորչական գործունեությունը, վաստակած հեղինակությունը և աղոթական օգնությունն ամբողջությամբ ուղղված կլինեն հասարակության մեջ խաղաղության և համերաշխության, հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանը», - նշել Է Լուկաշենկոն:
Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին Բ-ին մաղթել է քաջառողջություն, վստահություն վաղվա օրվա նկատմամբ և անսպառ եռանդ ծառայության մեջ: