ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականը կայցելի Երևան, Ամման և Կահիրե

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը . Արխիվային լուսանկար
Ռենա Բիթերը հանդիպելու է օտարերկրյա կառավարությունների գործընկերների հետ` քննարկելու արտերկրում ապրող ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելու հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, Ամման և Կահիրե։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:
«Իր այցի ժամանակ պետքարտուղարի օգնականը դիտարկելու է ԱՄՆ հյուպատոսական գործողությունները և հանդիպելու է օտարերկրյա կառավարությունների գործընկերների հետ՝ ընդգծելու խորը և շարունակական նվիրվածությունը արտերկրում ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելուն և Միացյալ Նահանգներ օրինական ճանապարհորդությունները հեշտացնելուն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ռենա Բիթերը 2016-2020 թթ. աշխատել է որպես Միացյալ Նահանգների դեսպան Լաոսում: