ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները այսօր` ժամը 19:45-ի սահմաններում, Շուշիի շրջանում փորձել են դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի ռազմական գերատեսչությունից նշում են, որ պարբերաբար կեղծ լուրեր տարածելով` Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները և տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ԼՂ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Հաղորդագրության համաձայն՝ տուժածներ չկան։