Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խնածախի դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Արխիվային լուսանկար
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը նաև Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի (Սյունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21- ին, ժամը 05:50-ից 6։30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը Արցախի Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում։