Ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն ավելի վաղ կրակել էր Խնածախի դիրքերի ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին, ժամը 06։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: