ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Քիչ առաջ Արմավիրի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել՝ հրդեհի բռնկմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 18։35-ին սահմաններում։ Ըստ ահազանգի` Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ի սահմաններում։ Այլ մանրամասներ դեպքի մասին չեն հաղորդվում։