ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի մարզի Գրիվնո գյուղի «Օզոնի» պահեստում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր տնօրինությանը։
Վեց հարկանի շենքում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով 08:39-ին։ Առաջին մարտական ստորաբաժանումների ժամանման պահին տանիքի տակից ծուխ է նկատվել։ Աշխատակիցները տարհանվել են։
«Հրդեհի մակերեսն այս պահին կազմում է 375 քմ, այրվում են դարակաշարերի վրա գտնվող տուփերի ապրանքներ»,- հայտնում են մամուլի ծառայությունից։
«Mash» Տելեգրամ- ալիքը հրապարակել է առաջին տեսանյութերը հրդեհի վայրից։
Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունից հավելել ե, որ մարման աշխատանքներին ներգրավվել է 91 մարդ և 34 տեխնիկա, ԱԻՆ-ից՝ 43 մարդ և 16 տեխնիկա։