Բրազիլական «Կորինտիանսի» երկրպագուներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է. 7 մարդ է մահացել

Այրվող ավտոբուս Բրազիլիայում. Արխիվային լուսանկար
Վթարի ենթարկված ավտոբուսում եղել են «Կորինտիանսի» 46 երկրպագուներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Առնվազն յոթ մարդ Է զոհվել բրազիլական «Կորինտիանս» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Globo պարբերականին։
Վթարը տեղի է ունեցել Բելու Օրիզոնտիի մայրուղում։ Վթարի ենթարկված ավտոբուսում եղել են «Կորինտիանսի» 46 երկրպագուներ, որոնք Սան Պաուլու էին վերադառնում «Կրուզեյրոյի» հետ արտագնա խաղից (1:1):
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ յոթ մարդ զոհվել է տեղում, ևս 10 տուժածներ արգելափակված են մնացել շրջված ավտոբուսում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, տուժածներից մեկը բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել ուղղաթիռով: