Բելգորոդի մարզի երկնքում երեք ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել

ԱԹՍ–ի հարվածների հետևանքները Բելգորոդում. Արխիվային լուսանկար
Կանխված ահաբեկչական հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Կիևը փորձել է ԱԹՍ–ներով հարձակում գործել Ռուսաստանի օբյեկտների վրա, սակայն Բելգորոդի մարզի երկնքում դրանք ոչնչացրել են ռուսական ՀՕՊ միջոցները: ՏԱՍՍ–ի փոխանցմամբ` լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Օգոստոսի 20-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, կանխվել է Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ երկու ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը: Ռուսական ՀՕՊ միջոցներով անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Բելգորոդի մարզի տարածքում», - նշել են գերատեսչությունում։
Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով` ժամը 14:40-ի սահմաններում կանխվել է ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքի կողմից ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ևս մեկ փորձ:
ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են, որ կանխված ահաբեկչական հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոստովի մարզում առավոտյան փորձ է արվել հարձակում իրականացնել կամիկաձե անօդաչու թռչող սարքերի միջոցով։