ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռոստովի մարզում առավոտյան փորձ է արվել հարձակում իրականացնել կամիկաձե անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևին։
«Այսօր վաղ առավոտյան մեր տարածաշրջանում կամիկաձե անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակման փորձ է իրականացվել։ Ռադիոէլեկտրոնային համակարգերը հաջողությամբ կանխել են անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ ՀՕՊ-ը չի կիրառվել թիրախի փոքր չափերի պատճառով»,- ասվում է զեկույցում։
Անօդաչուների հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։