ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վիգեն Նազարյանը բրոնզե մեդալ նվաճեց։
87 կգ քաշային կարգում նա 7։0 հաշվով հաղթեց ԱՄՆ–ի ներկայացուցիչ Ջոն Ուոլկերին։
Հիշեցնենք` 2022 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոնը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Դաիսեյ Իսոեին: 1/8 եզրափակիչում նա 3:1 հաշվով պարտության էր մատնել ղազախ Նուրասիլ Ամանալիինբ, քառորդ եզրափակիչում 1:1 հաշվով առավելության էր հասել չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Անդերասյանի նկատմամբ: Կիսաեզրափակիչում մրցել էր Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազ Ալի Չուբանիի հետ և պարտվել 1:1 հաշվով։