ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Առաջատար թուրք սեյսմոլոգ Նաջի Գերյուրը, որը բազմիցս նախազգուշացրել է իշխանություններինՍտամբուլում ավերիչ երկրաշարժերի մեծ հավանականության մասին, հայտարարել է, որ մեգապոլիսի շենքերում մարդիկ ապրում են մահվան սպառնալիքով՝ հնարավոր ողբերգության պատճառով:
Մարտին քաղաքաշինության այժմ արդեն նախկին նախարար Մուրատ Քուրումը հայտարարել էր, որԹուրքիայի իշխանությունը ծրագրում է Ստամբուլում բնակեցնել ոչ սեյսմակայուն տներում բնակվող 1,5 մլն բնակիչներին: Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քննադատել է այդ ծրագրերը՝ մատնանշելով քաղաքի գերբնակեցման հետ կապված խնդիրները։ Իմամօղլուն ավելի վաղ ներկայացրել էր երկրաշարժին նախապատրաստվելու քաղաքապետարանի ծրագրերը և հայտարարել, որ դա անխուսափելի է, սակայն հնարավոր չէ հստակ կանխատեսել, թե երբ տեղի կունենա աղետը: Քաղաքապետարանի հաշվարկներով՝ 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում առնվազն 90 հազար շենք կփլուզվեն, մոտ 4,5 մլն քաղաքացու կարող է ժամանակավոր կացարան անհրաժեշտ լինել:
«Մենք գիտենք, որ մարդիկ բառացիորեն իրենց մահվան են սպասում Ստամբուլի 100 հազար շենքերում։ Եկեք նախ հոգ տանենք այս մարդկանց մասին: Եկեք նախ տներ կառուցենք այն մարդկանց համար, որոնց կյանքին վտանգ է սպառնում», - ասել է սեյսմոլոգը, հայտնում է Hürriyet թերթը։
Հիշեցնենք՝ 7,7 ու 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը տեղի են ունեցել 2023 թ. փետրվարի 6-ին՝ 9 ժամ ընդմիջումով, Թուրքիայի հարավ-արևելյան Քահրամանմարաշ նահանգում: Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում: Վերջին տվյալներով՝ Թուրքիայում ավելի քան 55 հազար մարդ է զոհվել։