ԱՄՆ դեսպանը Սանահինում ծանոթացել է պահպանության աշխատանքներին

ԱՄՆ դեսպանը Սանահինում ծանոթացել է պահպանության աշխատանքներին
Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի պահպանության աշխատանանքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը եղել է Լոռու մարզում, որտեղ այցելել է Սանահին վանական համալիր։ Տեղեկությունը հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։
Սանահինում դեսպանին ողջունել է Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը։
Քվինը տեղում ծանոթացել է «ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին։
«Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ․ Հակոբ մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ․ Հարույթուն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ դեսպան Քրիստինա Քվինն այցելել էր Ջերմուկ։