Մարմարա ծովում 3,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Ըստ Թուրքիայի մասնագետների` երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Այսօր Մարմարա ծովում 3,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թեքիրդաղ քաղաքի Մարմարերեգլիսի շրջանում ժամը 17:43-ին (Երևանի ժամանակով` 18:43):
Թուրքիայի հարավում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:
Ստամբուլում մարդիկ շենքերում «մահվան են սպասում» հավանական երկրաշարժի պատճառով. սեյսմոլոգ