Ասուլիս. «Ինչու են սննդամթերքի, բենզինի և դիզվառելիքի գները ՀՀ–ում ռեկորդային աճ գրանցում»

Թաթուլ Մանասերյան
Ըստ վերջին վիճակագրական տվյալների ՝ ԵԱՏՄ պետությունների շարքում գրեթե բոլոր տեսակի սննդամթերքի, ինչպես նաև բենզինի և դիզվառելիքի ամենաբարձր գները մեր երկրում են։ Ո՞րն է պատճառը:
Sputnik
Օգոստոսի 21-ին` ժամը 14.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը կխոսի սննդամթերքի, բենզինի և դիզվառելիք թանկացման պատճառների մասին։
Նա կանդրադառնա նաև այն հարցին, թե մեր տնտեսության վրա ինչպես կանդրադառնան Ռուսաստան և Բելառուս արտասահմանյան մեքենաների վերարտահանման արգելքը և արևմտյան երկրների ֆինանսական կառուցվածքից կախում չունեցող նոր վճարային քարտային համակարգի հնարավոր ներդրումը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։