Արայիկ Հարությունյանն ու Արմեն Գրիգորյանը Երևան–Կապան չվերթով մեկնել են Սյունիք

Նրանք մասնակցելու են Կապանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին։ Սյունիքի մարզում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առթիվ ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
««Սյունիք» օդանավակայանում Հարությունյանին և Գրիգորյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և պաշտոնատար այլ անձինք: Բարձրաստիճան պաշտոնյաները շրջել են «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին»,– ասված է հաղորդագրությունում։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցելու են Կապանի օրվա առիթով անցկացվող տոնական միջոցառումներին:
Նշենք, որ այսօրվանից մեկնարկելու են Երևան–Կապան կանոնավոր թռիչները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին Երևան-Կապան ավիաչվերթով Սյունիքի մարզ է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 10:58–ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում վայրէջք էր կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռած ինքնաթիռը։ Թռիչքի համար ընտրվել էր չեխական արտադրության L-410–UVP E20 ինքնաթիռը (19 ուղևորի համար)։
Երևան–Կապան–Երևան չվերթը կատարած ինքնաթիռը գնել է ԶՊՄԿ–ն 7 մլրդ դրամով. պարզաբանում