Վիգեն Նազարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. ըմբշամարտի ԱԱ

Ըմբշամարտ. Արխիվային լուսանկար
Այսօր պայքարի մեջ մտած Հայաստանի երիտասարդական հավաքականի մյուս ներկայացուցիչները պարտվել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վիգեն Նազարյանը պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Նազարյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազ Ալի Չուբանիի հետ և պարտվեց 1:1 հաշվով՝ մրցակցի վերջին միավորի առավելությամբ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոնը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել է Ճապոնիայի ներկայացուցիչ Դաիսեյ Իսոեին: 1/8 եզրափակիչում նա 3:1 հաշվով առավելության է հասել ղազախ Նուրասիլ Ամանալիի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 1:1 հաշվով առավելության է հասել չեզոք երկրների դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Անդերասյանի նկատմամբ:
Այսօր պայքարի մեջ մտած Հայաստանի երիտասարդական հավաքականի մյուս ներկայացուցիչները պարտվել են:
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն. մեկնարկել է Մ20 հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ–ն