ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Հաղորդագրություններն այն մասին, թե իբր Թուրքիան ռազմաբազա ստեղծելու նպատակով վարձակալել է լիբիական Ալ Հումս նավահանգիստը, իրականությանը չեն համապատասխանում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը:
Աղբյուրը նշել է, որ Լիբիայի կառավարության խնդրանքով 2019 թվականին ստորագրվել է անվտանգության և ռազմական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր: Լիբիայում շարունակվում է Թուրքիայի ռազմական պատրաստությունը, համագործակցությունն ու խորհրդատվական գործունեությունը 5 կենտրոններում:
«Նրանցից մեկը ՌԾՈւ «Հումս» միացյալ ուսումնական կենտրոնի հրամանատարությունն է։ Այնտեղ թուրք զինծառայողները վարժանքներ են անցկացնում Լիբիայի ռազմածովային ուժերի անձնակազմի համար։ Այնտեղ ռազմաբազայի վարձակալության և ստեղծման մասին խոսք չկա», - հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ լիբիական ԶԼՄ-ները, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել էին, որ պայմանագիր է կնքվել Թուրքիայի հետ, որը թույլ կտա 99 տարով վարձակալել Ալ Հումս նավահանգիստը և օգտագործելռազմական նպատակներով իր ռազմաօդային ու ռազմածովային ուժերի կարիքների համար:
Լիբիայի ազգային միասնության կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հերքել էր այդ լուրը։