Մոսկվան որպես պատասխան միջոց «սև ցուցակում » ներառել է Բրիտանիայի 54 քաղաքացու․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ–ն
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, այդ թվում՝ «Բի-Բի-Սի»-ի, «Գարդիան Մեդիա Գրուպ»-ի և «Դեյլի Տելեգրաֆ»-ի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը, որպես պատասխան միջոց Լոնդոնի քաղաքականությանը, «սև ցուցակում» ընդգրկել է Բրիտանիայի 54 քաղաքացու։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Մասնավորապես, ցուցակում ներառվել են Ռուսաստանի միջազգային մարզական մեկուսացումը լոբբինգ անող Մեծ Բրիտանիայի մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարար Լյուսի Ֆրեյզերը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին, ինչպես նաև միջազգային քրեական դատարանի դատախազ բրիտանացի Քարիմ Խանը, որը մասնակից է Ռուսաստանի ղեկավարության ձերբակալման օրդեր տալուն:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև բրիտանական ԶԼՄ-ների աշխատակիցներն ու թղթակիցները, որոնք ներկայացնում են այնպիսի մեդիա կառույցներ, ինչպիսիք են «Բի-Բի-Սի»-ն, «Գարդիան Մեդիա Գրուպ»-ը և «Դեյլի Տելեգրաֆ»-ը։