ՄՊՀ–ն ուսումնասիրություն է սկսել բենզինի շուկայում

Բենզինի գնի չհիմնավորված բարձրացումներ հայտնաբերելու դեպքում կհարուցվեն վարույթներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացնում բենզինի շուկայում գների բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։
Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գների բարձրացում է տեղի ունեցել նաև միջազգային շուկաներում։
«Եթե ուսումնասիրության ընթացքում բացահայտվեն գնի չհիմնավորված բարձրացման երևույթներ, ապա հանձնաժողովի կողմից կհարուցվեն համապատասխան վարչական վարույթներ», –ասել նա։
ՄՊՀ մամուլի քարտուղարը տեղեկացնում է նաև, որ հանձնաժողովն ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում մի շարք սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների շուկաներում:
Նա տեղեկացնում է, որ նախնական ուսումնասիրություններ են սկսվում ապրանքների գների 5 տոկոսից ավել փոփոխության դեպքում, եթե դրանք համահունչ չեն արտաքին գործոնների փոփոխություններին։