Իրանի և Հնդկաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Պարսից ծոցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Պարսից ծոցում. Արխիվային լուսանկար
Զորավարժություններին Հնդկաստանի կողմից կմասնակցի «Տրիկանդ» ֆրեգատը, որն ուրբաթ օրը խարիսխ է գցել Բենդեր Աբասի նավահանգստում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik․ Իրանի և Հնդկաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Պարսից ծոցում՝ Իրանի Բենդեր Աբբաս նավահանգստի շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Fars գործակալությունը։
Նշվում է, որ զորավարժություններին Հնդկաստանի կողմից կմասնակցի միայն «Տրիկանդ» ֆրեգատը, որը ուրբաթ օրը խարիսխ է գցել Բենդեր Աբաս նավահանգստում:
«Իրանի Ռազմածովային նավատորմի 1-ին շրջանի և Իսլամական Հանրապետությունում Հնդկաստանի ռազմական կցորդի պաշտոնական հանդիպման ժամանակ համատեղ զորավարժություններ են ծրագրվել Ռազմածովային նավատորմի նավերի և «Տրիկանդ» ֆրեգատի միջև»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հնդկական ֆրեգատի դիմավորման արարողության ժամանակ Իրանի ռազմական ղեկավարությունը՝ ի դեմս ՌԾՈւ-ի հրամանատարի, երաշխավորել է ռազմական կրթության ոլորտում Հնդկաստանի հետ համագործակցության զարգացումը։