ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը Ջերմուկում է

Քրիստինա Քվինը Ջերմուկում է
Քրիստինա Քվինին ուղեկցել է Լիլիթ Մակունցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը Վայոց Ձորի մարզում է` Ջերմուկում։ Տեղեկությունը հայտնում է Ջերմուկի համայնքապետարանի մամուլի ծառայությունը։
Ֆեյսբուքյան էջում նաև լուսանկարներ են հրապարակվել, որոնցից մեկում Քվինը հեռադիտակով ինչ–որ տարածքների ուղղությամբ է նայում։
Նրան ուղեկցել է ԱՄՆ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։
Լիլիթ Մակունցն ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը
Ջերմուկում նաև քննարկում է եղել։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Սերժ Սարգսյանն ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը