ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը դիտարկել է անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը Վայոց Ձորում. Արխիվային լուսանկար
Քրիստինա Քվինը հանդիպել է Վայոց Ձորի մարզպետի, ԵՄ դիտորդական առաքելության և տեղի զինված ուժերի ներկայացուցիչների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը Վայոց Ձորի մարզում դիտարկել է անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը»,– ասել է նա։
Դեսպանը հանդիպել է Վայոց Ձորի մարզպետի, ԵՄ դիտորդական առաքելության և տեղի զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին ներկա է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քվինը այցելել էր Ջերմուկ։