ՀՀ ՄԻՊ–ն ուսումնասիրում է դստերը ծեծող մոր մասնակցությամբ սկանդալային տեսագրությունը

ՄԻՊ գրասենյակ
Հայկական սոցցանցերում սահմռկեցուցիչ տեսանյութ է հայտնվել, որում մայրը ծեծում է երեխային և նվաստացնում նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրում է երեխայի նկատմամբ մոր մասնակցությամբ բռնության տեսարանով տեսանյութը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Պաշտպանը հորդորել է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։
«Պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։ Պաշտպանը գրություններ է հասցեագրելու իրավասու պետական մարմիններին` իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու պահանջով»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ մայրը ծեծում և նվաստացնում է իր երեխաներին։
Ինչպե՞ս անչափահասներին հեռու պահել թմրանյութերից. Նելլի Դուրյանի խորհուրդները