ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը չկարողացավ մրցանակային տեղ գրավել Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում ավարտված մինչև 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայում։
Հայ շախմատիստները վերջին՝ 9-րդ տուրում, պարտվեցին Ղազախստանի առաջին թիմին ու 12 միավորով զբաղեցրին 8-րդ տեղը։
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Չինաստանի հավաքականը:
Հիշեցնենք՝ նախորդ 8 տուրերում մեր թիմը հաղթել էր Ճապոնիային, Անգլիային, Սլովակիային, Նիդեռլանդներին, Հունգարիային, պարտվել Թուրքիայի հավաքականին, ոչ-ոքի խաղացել Չինաստանի ու Ադրբեջանի հետ։
U16 շախմատային օլիմպիադան մեկնարկել էր օգոստոսի 13-ին։